Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» կընդունի «Միկա»-ին, «Ալաշկերտը»` «Արարատ»-ին

Սպորտ
sport-futbol-gavat2

Այսօր տեղի կունենան 2015 թվականի ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին պատասխան հանդիպումները: Կապանի «Գանձասարը» սեփական դաշտում կընդունի «Միկային»: Թիմերի առաջին խաղն ավարտվել է միկացիների հաղթանակով` 2:0: Հաջորդ փուլ մտնելու համար «Գանձասարը» պետք է խոշոր հաշվով հաղթանակ տանի կամ էլ նույն արդյունքով առավելության հասնի եւ հույսը դնի ետխաղյա 11մ հարվածաշարին: Երկրորդ խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում կմրցի «Արարատի» հետ: Այստեղ բարդ խնդրի առջեւ են հայտնվել արարատցիները, որոնք առաջին խաղում սեփական դաշտում 0:2 հաշվով պարտություն են կրել, սակայն ի տարբերություն կապանցիների, նրանց ձեռնտու են նաեւ 3:1 կամ 4:2 հաշիվները: Նշենք, որ քառորդ եզրափակիչ փուլի մյուս երկու` «Բանանց» - «Ուլիս» եւ «Շիրակ» – «Փյունիկ» պատասախան հանդիպումները կկայանան երկու շաբաթ անց, նոյեմբերի 5-ին: