Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կարգալույծ քահանաները սկսել են քննադատել Մայր Աթոռին (տեսանյութ)

Այսօր լավագույնս չեն ներկայացվում մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխատանքները, ինչն առիթ է դառնում Ամենայն Հայոց կաթողիկոսի ու եկեղեցու քննադատության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ըստ նրա՝ տեղեկատվության պակասն է մղում որոշ անձանց նման քննադատությունների. «Ես այստեղ որոշակի ուղղորդում եմ նաեւ տեսնում, որը երբեմն հանգեցնում է որոշակի խռովությունների ներեկեղեցական կյանքում եւ Սփյուռքի հետ հարաբերություններում»: Տեր Վահրամի տեղեկացմամբ՝ նման քննադատություններ հաճախ հնարավոր է լսել հատկապես կարգալույծ հոգեւորականների կողմից: