Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթուղու կառուցման հարցը դեռևս օդի մեջ է (տեսանյութ)

Տնտեսություն
819eeccd7e3c68451aed261fccd14b0e

«Մեր երկրի վարչապետի այցն Իրանի իսլամական հանրապետություն էներգետիկ ծրագրերի առումով արդյունավետ էր»,-լրագրողների հետ հանդիպմանը նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա, միանշանակ, դրական է գնահատում մեր երկրում նոր ատոմակայան կառուցելու երկու կողմերի մտադրությունը։ Ոսկանյանն այն համոզմունքն ունի, թե Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում տարածաշրջանային հարցերում։ Նրա խոսքով՝ ռուսներն էլ զարմանում են, որ ունենալով լավ հարաբերություններ իրենց հետ, մեր երկիրը չփչացրեց հարաբերություններն արևմուտքի հետ։ Քաղաքական վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանն էլ կարծում է, որ երկաթուղու կառուցման հարցը դեռևս օդի մեջ է մնում, բայց այն ձեռնտու կլիներ մեր երկրի համար։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին` նա նշել է, որ Ռուսաստանն ուզում է Վրաստանին դարձյալ տանել իր ազդեցության ոլորտ, քանի որ կայսերական հավակնություններն ինչպես միշտ շատ են։ Բայց նա կարծում է, որ այս անգամ դա Ռուսաստանին չի հաջողվի։