Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ օրում` երկուական հաղթանակ եւ պարտություն

Սպորտ
sport-boks1

Զագրեբում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ փոփոխական հաջողությամբ են հանդես գալիս: Մրցումների 4-րդ օրը ռինգ մտած մեր չորս բռնցքամարտիկներից միայն երկուսին հաջողվեց մտնել քառորդ եզրափակիչ: 64 կգ քաշային Արարատ Գյուլբենկյանը վստահ հաղթեց սերբիացի Ֆլորիան Սաբոյին, իսկ գերծանր քաշային Գնել Մուրադյանը պարտության մատնեց լեհ Միլոշ Վոդեցկուն: 56 կգ քաշային կարգում Սպարտակ Թամարյանը 0:3 հաշվով զիջեց մոլդովացի Դորին Բուչային, իսկ 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը պարտվեց իտալացի Լիզի Վիչենցոյին: Այսօր իրենց քառորդ եզրափակիչ մարտերը կանցկացնեն 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը եւ 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, որոնք կմրցեն համապատասխանաբար հունգարացի Դավիթ Կովաչի եւ բելառուսցի Ռոման Կարաչանի հետ: