Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցեր ԱԺ-ում լրագրողների աշխատանքի մասին. media.am

Հասարակություն
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

Հայաստանի Ազգային Ժողովում հավատարմագրված լրագրողներին հատուկ թերթիկներով հիշեցրել են իրենց պարտականությունների մասին: Իրավունքների մասին թերթիկում ոչինչ չի եղել: Եթե չեմ սխալվում, լրագրողները պետք է որ նաեւ իրավունքներ ունենան: Դրանք հիշեցնող հատուկ թերթիկներ չկա՞ն: Կարդում եմ՝ «ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողը պարտավոր է մասնագիտական գործողության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը»: Պատիվը, արժանապատվությունը հասկանալի է, իսկ, այ, օրինական շահերը որո՞նք են, ինչպե՞ս պետք է դրանք պաշտպանի հավատարմագրված լրագրողը ու, օրինակ, ի՞նչ անի, եթե ՀՀԿ-ական պատգամավորի օրինական շահը հակասության մեջ է «Ժառանգության» պատգամավորի օրինական շահի հետ: Որտե՞ղ է սահմանված ՀՀ ԱԺ պատգամավորի օրինական շահը: Իսկ անօրինակա՞նը: Սահմանված մյուս պարտականությունները հասկանալի են՝ չխոչընդոտել պատգամավորների ծառայողական պարտականությունների կատարմանը, ներկայացնել եւ կրել հավատարմագիրը եւ այլն: Բայց ցանկն ընթերցելիս մի բնական հարց էլ է առաջանում՝ հյուրը, իսկ լրագրողները հյուրեր են ԱԺ-ի շենքում, առաջին հերթին նայում է, թե ինչպես է իրեն պահում տանտերը (ԱԺ պատգամավորները, աշխատակազմը): Ի՞նչ օրինակ են ծառայում իրենց օրինական շահը կատարող ԱԺ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը: Գուցե արժե՞ր պարտականությունների մասին մի թերթիկ էլ տալ լրագրողի ծնոտը պոկել սպառնացող ԱԺ պատգամավորին եւ «Ա1+»-ի լրագրողի տեսախցիկը խլող ԱԺ աշխատակազմի աշխատակցին: Տեսնես նրանք ի՞նչ ռեակցիա կտային այդ գրությանը: Հասկանալի է, որ ԱԺ-ում ցանկանում են կանոնակարգել լրագրողների աշխատանքը, անգամ հնարավոր է, որ կանոնակարգելու տեղ կա: Բայց նաեւ պարզ է, որ լրագրողի՝ ԱԺ-ում կամ ցանկացած այլ պետական գերատեսչությունում, հանրային վայրում, հանրային միջոցառման ժամանակ լրագրողի աշխատանքի առանձնահատկությունները, էթիկական նորմերը, անգամ հագուկապը նախ որոշում են խմբագրությունները, որտեղ աշխատում են այդ լրագրողները: Սա խմբագրական քաղաքականության խնդիր է: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում