Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողության փորձ`«ՎԱՍ» սուպերմարկետից (տեսանյութ)

Պաշտոնական
vas

2014 թվականի օգոստոսի 22-ին` ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ փորձել են գողություն կատարել Երևանի Խորենացի 6 հասցեում գործող «ՎԱՍ» սուպերմարկետից, սակայն անվտանգության աշխատակիցը նկատել է նրանց գործողությունները: Նշված անձինք չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել` իրենց կամքից անկախ հանգամանքներով, և հարվածելով անվտանգության աշխատակցի դեմքին՝ դիմել են փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում սուպերմարկետից առգրավվել են դեպքին առնչվող տեսագրությունները: Ովքեր տեղեկություն ունեն կից տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրում ենք, այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին