Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենն ու դեսպանը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր

Պաշտոնական
ac6000614c12bbce1f7981e4f7132514

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Օմբուդսմենն ու դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրին, դրա կիրառմանը և մշտադիտարկմանը: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել երկկողմ համագործակցային հարաբերությունները: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին, ողջունելով ԵՄ պատվիրակության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում, ընդգծել է երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը: Պաշտպանի աշխատակազմ