Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Բուդաղյանի գործով դատարանում հարցաքննվեց Լորետա Բարսեղյանը hetq.am

Հասարակություն
56977

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հոկտեմբերի 21-ին շարունակվեց Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք այս դատական նիստը սկսվեց տեսաձայնագրության հետազոտությամբ: Մինչ հարցաքննքությանն անցնելը, դատավոր Նապոլեոն Օհանյանը հայտարարեց, որ ուսումնասիրելով գործի նյութերը և անդրադառնալով տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանի հայտարարությունը, որով Նիկոլայ Աբրահամյանը տուժող չի հանդիսանում և նախորդ դատական նիստերում լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործում որպես տուժող նշված Ն. Աբրահամյանը տուժող չի հանդիսանում. «Նա որևէ առնչություն չունի մեղադրանքի ծավալի հետ, նրան որևէ բարոյական, ֆիզիկական վնաս չի պատճառվել, ուստի դատարանը որոշում է սույն քրգործի շրջանակներում Ն. Աբրահամյանի կարգավիճակը որպես տուժողի վերացնել և նրան հարցաքննել որպես վկա»: Դատավորը շարունակեց, որ սույն քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Էմիլ Բուդաղյանը նույնպես առնչություն չունի մեղադրանքի ծավալի հետ, ուստի դատարանը որոշեց Է. Բուդաղյանի կարգավիճակը որպես տուժողի իրավահաջորդի վերացնել և անհրաժեշտության դեպքում նրան հարցաքննել որպես վկա:   Դատավորի հայտարարությունները լսելուց հետո ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հ. Ալումյանի այն հարցին, թե դատարանը օրենքի որ դրույթի հիման վրա է նման որոշում կայացրել, դատավոր Ն. Օհանյանը շեշտեց Քր օրենսգրքի 41 և 313 հոդվածները, որով «դատավորը իրավունք ունի որոշումներ կայացնել»: Սակայն Հ. Ալումյանը առարկեց. «Դատավորը ոչ թե իրավունք ունի անել այն ամենը, ինչ օրենքով արգելված չէ, այլ այն, ինչ օրենքով ուղիղ ամրագրված է. դատարանը նման լիազորություն օրենքով չունի»,- նշեց ամբաստանյալի պաշտպանը:   Դատավորը հայտարարեց, որ անցնում են սույն գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի հարցաքննությանը: Մինչ ցուցմունք տալը, Լ. Բարսեղյանը հանդես եկավ հայտարարությամբ: Կարդալ շարունակությունը