Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բթության կուսությունը հանկարծ կվնասվի՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
http-gdb.rferl_.org-058EB8FF-7773-4EC7-9525-6F40A3D20E26_mw1024_n_s

Այսօր ԱԺ-ում, օրվա երկրորդ կեսին՝ հայտարարությունների ժամին, պատգամավորները շարունակեցին ռեպլիկներ անել իրար հասցեի։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանը սահմանադրական բարեփոխումներին դեմ մարդկանց արտահայտվողներին կոչ արեց կարդալ. «Իսկ ովքեր չեն ուզում կարդալ, լուսահոգի Նազարյանը գեղեցիկ խոսք ուներ վախենում եք կարդաք , որ կարող է հանկարծ մտածեք, ձեր ուղեղը աշխատի,  բթության  կուսությունը  հանկարծ վնասվի՞»։ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ մինչեւ իր ելույթը սկսելը կոչով դիմեց այն պատգամավորներին, որոնք ամպագոռգոռ ելույթներ են ունենում, բայց իրենց ընդդիմադիր չեն անվանում. «Շշուկով կատարեք ձեր պատվերները, վաղը կարող է տերերը փոխվեն»։