Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղրղզստանը մտադիր է հունվարի 1-ից անդամակցել Եվրասիականին. CivilNet

Քաղաքականություն
Atambayev_Putin

Ղրղզստանի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը 2015թ․ հունվարի 1-ից միանալու մտադրության մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենիտնա Մատվիենկոն հոկտեմբերի 21-ին Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի և նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպման արդյունքներով։ «Ղրղզստանը հայտարարում է, որ իրենք ցանկանում են 2015թ․ հունվարի 1-ից միանալ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը, որին մեջբերում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։ Մատվիենկոն ընդգծել է, որ ռուսական կողմը համոզվել է «Ղրղզստանի Հանրապետության՝ տնտեսական ինտեգրացիոն միավորումներին միանալու քաղաքական ամուր կամքում և մտադրությունում»։ «Ղրղզստանը վստահ մտադրություն ունի առ այն, որ հնարավորինս արագ կարելի լինի իրականացնել եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Ղրղզստանի իրավական անդամակցումը»,- ասել է նա՝ նշելով, որ ղրղզական կողմը ցանկանում է մինչև այս տարվա վերջ արագացված կարգով կատարել «ճանապարհային քարտեզի» պայմանները, ընդունել նորմատիվ-իրավական ակտերի և օրենքների անհրաժեշտ ամբողջ փաթեթը, որը թույլ կտա նրանց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Դաշնության խորհրդի նախագահը ողջունել է Ղրղզստանի այս վստահ մտադրությունը՝ խոստանալով, որ Ռուսաստանը կաջակցի անդամակցության վերաբերյալ հարցերում։ Սակայն նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն Եվրասիական միության անդամները։ Մանրամասներն՝ այստեղ