Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է ձվերով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու մեջ

Հասարակություն
MHM87866

Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված նախախորհրդարանի անդամ՝ Գևորգ Սաֆարյանը, մոտ երկու ժամ պահվելուց հետո, ազատ է արձակվել։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Գևորգը փոխանցեց, որ իրեն առաջադրվել է մեղադրանք՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու համար։ Տվյալ մեղադրանքը սահմանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածը, որով նախատեսվում է տուգանք՝  աշխատավարձի հիսունապատիկի չափով կամ  ազատազրկում, առավելագույնը՝ երկու տարի ժամկետով։ Գևորգ Սաֆարյանի փոխանցմամբ, պատժի մասով ոստիկանությունում դեռ որևէ հստակ բան չեն ասել։ Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին ոստիկանները բերման էին ենթարկել, Նախախորհրդարանի կողմից կազմակերպված ակցիայի ժամանակ ոստիկանության շենքի ուղղությամբ նետած ձվերի համար։