Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում խոզերի աֆրիկական ժանտախտ չկա

Հասարակություն
ssfs

Արձագանքելով զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր, հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել և հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին: Տվյալ անձի, բնակիչների, համայնքը սպասարկող անասնաբույժի և այլ անձանց հետ հանդիպման և ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել. ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում և հարակից համայնքներում կենդանիների անկման դեպքեր և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս չի շուկայահանվել:   Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը: Հորդորում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին պահպանել լրագրողական էթիկան, նախքան հրապարակումը բարեխղճորեն ուսումնասիրել փաստերը, առավել զգուշությամբ օգտագործել հիվանդությունների անվանումները և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: Հիշեցնում ենք, որ ապատեղեկատվության տարածումը կարող է առաջացնել օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն: Ընտանի կենդանիների հիվանդությունների հետ կապված տեղեկատվություն ունենալու դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Ծառայության «թեժ գծով»՝ (010) 20 60 40: ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայություն