Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակը չի բացառում իշխանության հետ բանակցությունները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ժողովուրդը եռյակից սպասում է ավելին, քան ելույթներն են ։ «Այլեւս խոսքերի հանրահավաք ժողովուրդը չի ակնկալում, ժողովուրդը շատ հստակ ակնկալում է, որ խոսքը պետք է գործի վերածել»,-ասում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։   Եռյակի այսօրվա նիստից հետո պարոն Հակոբյանը ցրեց այն խոսակցությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցի եռյակի հանրահավաքին, սակայն ակնարկեց, որ հարթակում եռյակը խնդիրներ ունի. «Պետք է հարթակը չդառնա դեբատների հարթակ այդ նույն երեք ուժերի կողմից»։   Նույնիսկ նոր ծագելիք խնդիրների պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի հաջորդ հանրահավաքներին, սակայն նախընտրելի է, որ եռյակի յուրաքանչյուր ուժն առանց մյուսների հետ համաձայնեցնելու քայլեր չանի. «Դա նաեւ ժողովրդի ցանկությունն է եւ պարտադրանքը նաեւ ինչ-որ տեղ»։։   Պատգամավորը չի կարող հրապարակել հանրահավաքին հաջորդող գործողությունների ճանապարհային քարտեզը, հանրահավաքի ժամանակ դա կհրապարակվի. «Ես չեմ կարող երեքի անունից այսօր ասել ժամանակացույց նաեւ»։   Պարոն Հակոբյանը չի բացառում, որ եռյակը հարկ եղած դեպքում կմտնի իշխանությունների հետ բանակցությունների դաշտ, այս պահին գոնե նման բան չկա. «Ըտենց բոբո մի դիտեք բանակցությունները, եթե վաղը մյուս օր անհրաժեշտ լինի վաղ, մյուս օրը պետությունն այս վիճակից հանելու, դա նորմալ քաղաքական մշակույթ ա»։ Ի դեպ, պարոն Հակոբյանն անդրադարձավ այն փաստին, որ եռյակի նիստերին չի մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հռչակած նոր հրաշալի քառյակի չորրորդ ուժը՝ ՀԺԿ-ն։ Պատճառն այն է, որ եռյակը մնում է եռյակ։ «Մենք կողմ ենք, որ ձեւաչափը մեծանա, բայց կմեծանա միայն այն դեպքում, եթե քննարկվի երեք քաղաքական ուժերի կողմից եւ կոնսենսուսով որոշում կայացվի, նման քննարկում չի եղել»,-ասում է Ռուբեն Հակոբյանը։