Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն չի որոշել՝ երբ է քննելու կուտակայինի օրենքը

Քաղաքականություն
04.03.13.1_17

Դեռևս հայտնի չէ, թե երբ է քննվելու ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը՝ հարակից փոփոխություններով սահմանադրությանը հակասելու վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը։ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը «Ա1+»-ի հետ զրույցում այս կապակցությամբ նշեց, որ դիմումը ընդունված է, սակայն դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ։ Հիշեցնենք, որ վերոնշյալ դիմումը ՍԴ է հանձնվել հոկտեմբերի 3-ին։