Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք ինձ չեք կարող ոչինչ հանձնարարել». Նիկոլ Փաշինյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)

Քաղաքականություն
նննն2

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է սահմանամերձ գյուղերին ազատել հարկերից։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զարմացած է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի հայտարարությունից, թե նա ծանոթ չէ սահմանապահ համայնքների մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծի բովանդակությանը. «Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի կառավարության նիստում հանձնարարեց ձեզ, որ այդ նախագիծը քննարկեք եւ եթե ողջամիտ առաջարկներ կան՝ ներառեք այն նախագծի մեջ, որը պատրաստում եք»։ Նիկոլ Փաշինյանը զարմանում է, որ մինչեւ այսօր ֆինանսների նախարարությունը չի կատարել իրենց վերադասի հանձնարարությունը. «Բա որ ծանոթ չեք, ո՞նց եք որոշել՝ ողջամիտ առաջարկ կա՞, թե չէ։ Թե՞ ձեր կառավարությունում մոտավորապես են որոշում, կամ ինչ-որ հատուկ զգայարաններով»։ «Մենք մեր հանձնարարականը կատարել ենք»,- առարկեց փոխնախարարը եւ ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանին անձամբ է ասել, որ իր առաջարկները ներկայացնի եւ քննարկի նախարարության հետ։ «Վարչապետն այդ հանձնարարությունը անձամբ Ձեզ է տվել, իսկ ես նախագիծը ներկայացրել էի։ Հիմա վարչապետը Ձեզ է հանձնարարել, դուք ի՞նձ եք հանձնարարում»,- զայրացած հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու հիշեցրեց փոխնախարարին. «Դուք ինձ չեք կարող ոչինչ հանձնարարել»։