Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել են զոհվածների դիերը

Հասարակություն
4362b6f9c99edc4926eb9013a712a981

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչից բախման հետևանքով հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների` օդաղետի հետևանքով զոհվել են մեկ ուղևոր և անձնակազմի երեք անդամներ: Բոլորը հանդիսանում են Ֆրանսիայի քաղաքացիներ: Ձյուն մաքրող մեքենայի վարորդի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում: Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են չորս զոհվածների դիերը: Մինչ ժամը 01.34-ը Վնուկովո օդանավակայանից դադարեցված են եղել բոլոր թռիչքները: