Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես եւ իմ աշխատակազմը ձեր տրամադրության տակ ենք. ՄԻՊ-ը՝ պատգամավորներին (տեսանյութ)

Քաղաքականություն
042ebed72a5d0f3d2d010979d538f594

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր պատասխանեց ՄԻՊ զեկույցի առնչությամբ հնչած կարծիքներին. «Եթե որեւէ պատգամավոր, որեւէ կառույց իր ամբիցիայից ցածր է տեսնում համագործակցել ոչ թե անձամբ ինձ հետ, այլ իմ տեղակալի, իմ խորհրդականի կամ մեր աշխատակազմում աշխատող 34 մյուս իրավապաշտպանների հետ, ապա առանց վրդովվելու հայտնեք, ես կփոխեմ իմ օրակարգը, կգամ այդ հանդիպմանը: Բոլոր տեսակի հանդիպումներին, ժողովներին, քննարկումներին ես ներկայանում եմ իմ աշխատակազմով: Ես եւ իմ աշխատակազմը ձեր եւ բոլոր կառույցների տրամադրության տակ ենք, որպեսզի կարողանանք գեթ մեկ մարդու կյանքում գեթ մեկ ավելի լավ բան անենք»:   Կարեն Անդրեասյանի ելույթը՝ ստորեւ