Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Ահարոնյանի խոսքերը հունից հանեցին ցուցարարներին

Քաղաքականություն
aharonyan

Ի պաշտպանություն Ալեք Ենիգոմշյանի երթը հասավ Ոստիկանության գլխավոր վարչության շենք: Ցուցարարներին մոտեցավ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը և փոխանցեց, որ ոստիկանապետի հրամանով՝ գործի հետ կապված սկսվել է ծառայողական քննություն, արդյունքները կհրապարակվեն մեկ-երկու օրվա ընթացքում. «Հավատացած եղեք, ոստիկանությունը կատարում է անաչառ ուսումնասիրություն»: Այս խոսքերը հունից հանեցին ցուցարարներին։ Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը սպառնաց, որ եթե այս դեպքի առթիվ չկատարվի անաչառ ուսումնասիրություն, և մեղավորները չպատժվեն, ապա ինքն նույն կերպ կվարվի ոստիկանության հետ: «Ամոթ- ամոթ» վանկարկումներով ակցիայի մասնակիցները հրաժեշտ տվեցին ոստիկանության ներկայացուցչին և շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենքի մոտ։ vova