Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վովա, իջի, սառը ցնցուղ ենք բերել». ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vova4

Ազատության հրապարակից դեպի Ոստիկանություն մեկնարկում է Նախախորհրդարանի երթն ի աջակցություն Ալեք Ենիգոմշյանի։ Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևան քաղաքին հարող ՀՀ մարզերի տարածքում Նախախորհրդարանի կազմակերպած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում ավտոերթի հետ կապ չունեցող մի քաղաքացի միջադեպ է սադրել ավտոերթի մասնակից Վահրամ Գաբրիելյանի հետ: Վահրամ Գաբրիելյանը եղել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայով: Ավտոմեքենայում է եղել նաև Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ավելի ուշ ոստիկանության քրեական հետախուզության մի խումբ աշխատակիցներ Ալեք Ենիգոմշյանի կողմից բացել են ավտոմեքենայի դուռը, նրան կոպտորեն քաշքշելով իջեցրել են ավտոմեքենայից և թողել փողոցի բանուկ մասում, իսկ Վահրամ Գաբրիելյանին իր ավտոմեքենայով բերման են ենթարկել: «Հայաստանում ոստիկանությունուն գոյություն չունի, սա մլիցայություն է, սովետական ոստիկանն ավելի շատ խիղճ ուներ, քան այսօրվա մլիցեքը ,- ասում է այսօրվա ակցիայի մասնակիցներից մեկը։- Դուք ծառայում եք այս ռեժիմին, որի վերջը շատ շուտով գալու է»։ «Կույր մարդու նկատմամբ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի ազատագրմանը, նման վերաբերմունք ցուցաբերելն ուղղակի անբարոյականության և լկտիության գագաթնակետն է»,- «Ա1+» - ի հետ զրույցում կարծիք հայտնեց ակցիայի մասնակից Նախախերհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը Ստորեւ՝ լուսանկարներ vova vova1 vova2 vova6 vova 7 vova8