Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Ռոբերտ Քոչարյանին երբեք չեն դատի» (տեսանյութ)

Միջազգային քրեական դատարանը պետք է ոչ թե քաղաքական գործիչների, այլ իրավապաշտպան կազմակերպությունների օրակարգում լինի։ «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի հավաստմամբ՝ քանի դեռ մենք չենք տիրապետում միջազգային դատարան դիմելու մեխանիզմներին, Մարտի 1-ի գործընթացում բացահայտում և մեղավորների դատապարտում ակնկալելն անիմաստ է։ «Քաղաքական գործիչներն իրենց օրակարգում շատ ժամանակ անիմաստ շահարկում են միջազգային քրեական դատարանը՝ ասելով, թե Ռոբերտ Քոչարյանին ենք այնտեղ ուղարկելու, դիմում են ներկայացրել, դիմումն արդեն ընդունվել է։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ երբևիցե Ռոբերտ Քոչարյանին միջազգային քրեական դատարանը չի դատի, ասենք Մարտի 1-ի և այլնի համար»։