Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գլենդել Հիլզը» չի սնանկանա. շինարարության ժամանակացույց

Հասարակություն
3093fb3362e7b2e22d44f72ccf6c6393

33-րդ թաղամասի բնակիչների խնդրի լուծումն ընթացքի մեջ է: Վստահեցնում են «Գլենդել Հիլզ» ՍՊԸ-ի հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից՝ ի պատասխան «Ա1+»-ի հարցման։ Տրամադրվելիք բնակարանները 7 շենքերում են, որոնցից առաջինն ավարտված է, մնացած վեցի վրա կատարվում են շինարարական աշխատանքներ: Ընկերությունից հերքեցին նաեւ այն լուրերը, թե ընկերությունը սնանկացման եզրին է։ Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստի օրը 33-րդ թաղամասի բնակիչները փակել էին Տիգրան Մեծի փողոցը՝ պահանջելով իրենց նախկին տները։ Այդ դեպքում նրանք «Գլենդել Հիլզ» ընկերությունից էին բողոքում։ Ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը «Ա1+»-ին տրամադրել է 232 բնակիչների ցուցակը՝ տվյալ գոտում իրացված բնակարանների եւ տարածքների, դրանց դիմաց տրամադրված բնակարանների եւ վարձավճարների վերաբերյալ։ 232 բնակիչները ունեցել են 12943,69 քմ տարածք, սակայն նրանց տրամադրվելիք քմ-ները ավելացել են՝ դառնալով 26943 քմ։ Բնակիչներին, ըստ ցուցակի, տրամադրվել է նաեւ 524. 947.011 դրամի վարձավճար այս տարիների ընթացքում։ Բացի այդ, ընկերությունը հրապարակում է 33-րդ թաղամասի բնակիչներին որպես փոխհատուցում տրամադրվող բնակարանների՝ շենքերի շինարարության ժամանակացույցն՝ ըստ շինավարտների. Արգիշտի փողոցում (Գինու-կոնյակի-օղու գործարանին հարող տարածքում) 14-րդ մասնաշենք՝ ավարտված է, 13-րդ մասնաշենք՝ 2015թ. ապրիլի մեկ 11-12-րդ մասնաշենքեր՝ 2016թ. մարտի մեկ, 15-16-րդ մասնաշենքեր՝ 2017 թ. մարտի մեկ, 33-րդ թաղամասում կառուցվող մասնաշենք՝ 2017թ հոկտեմբերի մեկ: Նշվածները շենքերի շինարարության ավարտի առավելագույն ժամկետներն են, դրանց իրական շինավարտները նախատեսվում է իրականացնել ավելի սեղմ ժամկետներում: Հիշեցնենք, 33-րդ թաղամասի տարածքում իրացված բնակարանների սեփականատերերին արդեն տրամադրվել են 180 բնակարաններ: