Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ցրտահարություն չի սպասվում (տեսանյութ)

Գիշերը ջերմաստիճանը նվազել է, բայց ցուրտը երկար չի շարունակվի. լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, դրանք կլինեն շաբաթ և կիրակի; Ցրտահարություն եւս չի սպասվում։ Արարատյան դաշտում առաջիկա օրերին 1-3 աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա, ձյան ծածկույթ էլ այս ամիս չի լինի: Իսկ թե ինչպիսին կլինի ձմեռը, Զարուհի Պետրոսյանը դեռ չի կարող հստակ նշել, սակայն կանխատեսվում է, որ նորմայից ցածր ջերմաստիճան չի դիտվի։