Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտ Քոչարյանին երբեք միջազգային քրեական դատարանը չի դատի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Robert-Kocharyan

Միջազգային քրեական դատարանը պետք է ոչ թե քաղաքական գործիչների, այլ իրավապաշտպան կազմակերպությունների օրակարգում լինի։ «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի» խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի հավաստմամբ՝ քանի դեռ մենք չենք տիրապետում միջազգային դատարան դիմելու մեխանիզմներին, Մարտի 1-ի գործընթացում բացահայտում և մեղավորների դատապարտում ակնկալելն անիմաստ է։ «Քաղաքական գործիչներն իրենց օրակարգում շատ ժամանակ անիմաստ շահարկում են միջազգային քրեական դատարանը՝ ասելով, թե Ռոբերտ Քոչարյանին ենք այնտեղ ուղարկելու, դիմում են ներկայացրել, դիմումն արդեն ընդունվել է։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ երբևիցե Ռոբերտ Քոչարյանին միջազգային քրեական դատարանը չի դատի, ասենք Մարտի 1-ի և այլնի համար»։