Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եռյակի հանրահավաքի միակ փաստը Ն. Զոհրաբյանի հայտարարությունն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
լեվոն

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքում մարդկանց մոտ էներգետիկա չի տեսել. «Այո, շատ մարդ կար, բայց չկար այն էներգետիկան, որը պետք էր. մի բան է, երբ մարդ անձամբ է գալիս հանրահավաքի, մի այլ բան է, երբ նրան բերում են: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժողովուրդը հրապարակում կանգնելու պատրաստ ժողովուրդը չէր»: Պարոն Քոչարյանը դժվարանում է կանխատեսել, թե ինչ կլինի Եռյակի մյուս հանրահավաքին: Նրա կարծիքով՝ մեր քաղաքական դաշտում ներկա պահին ոչ մի արտառոց պրոցես տեղի չի ունենում. «Ես կոֆեի բաժակ չեմ նայում ու խոսում եմ միայն փաստերի լեզվով, իսկ միակ փաստը այն է, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 24-ին ելույթ է ունենալու: Թե ինչ կխոսի, ինչ տրամադրություն կլինի այդ օրը հրապարակում, չեմ կարող ասել»: Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ այսօր մեր ժողովուրդը այնքան է հուսալքված, որ նրան շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում վերևներում.«Հասարակության մեջ այսօր երկու կարևոր խնդիր կա՝սոցիալական վիճակը և արդարության պակասը: Այսօր մարդիկ միայն մտածում են վաղվա հացի մասին ու թե ինչպես անեն, որ երեխաները չլքեն հայրենիքը կամ էլ եթե լքում են, իրենց էլ տանեն: Կարող ենք հարցում անել փողոցներում ու տեսնել, որ մարդկանց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ սահմանադրական բարեփոխումներից: Իմ կարծիքով՝ այսօր մենք իշխանափոխության գնալու համար ոչ մի ռեսուրս չունենք»,-եզրափակեց նա: