Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿԵ պատվիրակությունը կմասնակցի Բաքվի նիստին

Հասարակություն
sPQyevRl3H9eojJRMm9woRDYYv

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ղեկավարությամբ, մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 61-րդ նիստին, որն անցնում է Բաքվում հոկտեմբերի 21-22-ին: ՀԿԵ պատվիրակության մասնակցությունը համաձայնեցված է ՀՀ տրանսպորտի և կապի ու արտաքին գործերի նախարարությունների հետ: Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի երկաթուղային վարչությունների ղեկավարները, ասոցացված անդամների՝ Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Լիտվայի, Էստոնիայի և Իրանի պատվիրակները: Նիստի ընթացքում մասնավորապես նախատեսվում է ամփոփել 2014 թ. երկաթուղիների աշխատանքի արդյունքները, քննարկել գնացքների 2015-2016 թթ. չվացուցակների նորմատիվները, 2015 թ. սակագնային քաղաքականությունը բեռնափոխադրումների ոլորտում: ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար: Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը: Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան հանդիսանում են կազմակերպության ասոցացված անդամներ, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա: Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները: ՀԿԵ