Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկիրը ներսում է պետք պաշտպանել ավազակախմբերից. Խաբված բնակիչներ (տեսանյութ)

Հասարակություն
c6d9571ee5f6c071027aeafc81493153

Դեռ 8 տարի առաջ Եկմալյան 2/5 հասցեի նորակառույց շենքից բնակարաններ ձեռք բերելու համար մարդիկ գումարներ են վճարել, իսկ այսօր չեն կարողանում մուտք գործել իրենց տները։ «Գաբբնակշին», «Նարեկ-Դավիթ» եւ «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը մինչ կալանավորվելը շենքը հանձնել է բնակիչներին, սակայն կալանավորումից հետո հայտնվել է ոմն Անդրանիկ Խալոյան եւ չի թողնում սեփականատերերին ներս մտնել շենք՝ պատճառաբանելով, որ շենքի տակի հողն իր սեփականությունն է։ «Ինչ իրավունք ունի մի հատ ապերո այդպես վարվի մեզ հետ»,- ասում է խաբված բնակիչներից Սուրեն Աբրահամյանը։ Իսկ Մհեր Մարությանն ավելացնում է. «Այն ժամանակ, որ շենքը կառուցվել է, դրանից հետո նոր նրան սեփականության իրավունքի վկայական են տվել, այսինքն` դա անօրինական խախտում է»,- ասում է խաբված բնակիչներից Մհեր Մարությանը։ Բնակիչները նշում են, որ շենքում միայն վերելակ չկա, պատրաստ են դա էլ իրենց գումարներով գնել, սակայն` ապարդյուն։ Իրենցից մեկ քմ-ի համար լրացուցիչ 500 դոլար են ուզում՝ բնակարանները տալու համար։ Ի տարբերություն Եկմալյան 2/5 հասցեի նորակառույց շենքի՝ Եկմալյան փողոցի բնակիչների տները քանդվել են դեռ 2006 թվականին եւ մինչ այսօր նույնիսկ շենքի հիմքը չի փորվել։ Տարածքում սակայն այլ նորակառույցներ են վեր խոյացել. «Այս շենքը կառուցվել է իմ սեփական հողի վրա։ 8 տարի է` մենք մնացել ենք առանց տուն։ Տունը քանդվեց պետական կարիքների համար, նշանակում է մեզ խաբեց պետությունը։ Ես երկու տղա երեխա եմ մեծացնում, վաղը իմ երկու երեխաները պետք է կանգնեն սահման պաշտպանեն, ինչի համար, ումից պաշտպանեն։ Երկիրը ներսում է պետք պաշտպանել ավազակախմբերից»,- ասում է Սոֆյա Սարուխանյանը։ Սեփականատերերը հանդիպել են նաեւ Սերժ Սարգսյանի հետ։ Նա խոստացել է, որ խաբված բնակարանատերերի հարցը 1 ամսվա ընթացքում կլուծվի։   «Կողքն էլ կանգնած էր Տարոն Մարգարյանը, շեշտեցի՝ պարոն Նախագահ, պարոն Մարգարյանի՞ նման պետք է լուծեք։ Ասեց ոնց, ասեցի նամակ ստացա, որ 4 տարի հետո կբավարարենք ձեր պահանջը։ Ասի պարոն նախագահ, 4 տարի հետո յա էշը կսատկի, յա էշատերը։ Մեր հարգարժան նախագահի խոստացած 1 ամսից երկու տարին լրացավ եւ անցնում է»,- ավելացնում է Վահան Սարուխանյանը։   Նույն իրավիճակում հայտնված Արամի 72-80 հասցեի բնակիչները երկարատեւ պայքարից հետո բնակարաններ են ստացել Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում. «Դա մասնակի փոխհատուցում է, որը քառակուսին մոտավորապես նստեց 1200 դոլար»,- ավելացնում է Սոնա Մաղաքյանը։   Մանրամասները՝ տեսանյութում։