Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը խոչընդոտում է Արցախի մասին տեղեկատվության տարածմանը (տեսանյութ)

Քաղաքականություն
karabax

««Ամերիկայի ձայն»-ի պաշտոնական կայքում տեղադրված ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղի ներկայի մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից որակվել է որպես «անջատողականության, օկուպացիայի և ագրեսիայի տարածման» բնույթ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը: ԱԳՆ-ն բողոքել է, որ տեսանյութում հաշվի չի առնվել Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» կարծիքը, տեսանյութն ունեցել է կողմնակալ բնույթ: ԱԳՆ-ում կարծում են, որ մշտապես օբյեկտիվ տեղեկություններ տարածող «Ամերիկայի ձայն»-ը պետք է օբյեկտիվորեն լուսաբանի փախստականների և բռնի տեղահանվածների ներկայիս իրավիճակը: Ադրբեջանցիներն այդ ֆիլմը որակել են որպես փախստականների իրավունքի ոտնահարում: Հարկ է ընդգծել, որ «Ամերիկայի ձայն»-ի պատրաստած «Ղարաբաղ. խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում օբյեկտիվորեն ներկայացված է Արցախի այսօրվա կյանքը, խնդիրներն ու մարտահրավերը: Ադրբեջանական այս քայլը կարելի է դիտարկել որպես միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում Արցախի մասին անաչառ տեղեկատվության տարածման խոչընդոտում և խոսքի ազատության ոտնահարում: «Ղարաբաղ. խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմը կարելի է դիտել ստորեւ «Արցախն այսօր»