Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անտերության մատնված 7 մլն տոննա աղբը կարող էր հարստություն դառնալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
XjsUmLS30FE

Կենցաղային աղբը աշխարհի մի շարք առաջադեմ երկրներում վերածվում է օրինակ բարձր որակի և շուկայականից անհամեմատ էժան դիզվառելիքի։ Մասնագետների ամենահամեստ տվյալներով ՝մայրաքաղաքի գլխավոր աղբավայրում անտերության է մատնված մոտ 7 մլն տոննա աղբ։ Նուբարաշենի կուտակված աղբի ֆոնդն ամեն օր ավելանում է 400-450 տոննայով։ Այրելու փոխարեն տեսակավորման ու վերամշակման արդյունքում կարելի է ստանալ նաև երկրորդական օգտագործման այլ նյութեր և ունենալ մեծ եկամուտներ։ Անկախության տարիներից սկսած՝ իշխանությունները հայտարարում են, որ խնդիրն իրենց օրակարգում է։ Աղբավայրը քաղաքային հարստություն դարձնելու վերջին ծրագիրը Երևանի քաղաքապետարանինն էր։ «Խոստացան ու ծրագիր ներկայացվեց երևանցիներին, որ ճապոնացիները պատրաստվում են Նուբարաշենը վերածել Աղբի վերամշակման կայանի»,- ասում է ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։ Խոստացողը երևանի քաղաքապետն էր, իսկ ժամկետն այս տարվա ապրիլ ամիսը։ Ավագանու անդամ Անահիտ բախշյանի տվյալներով՝ գործնական փուլը մեկնարկելուն պես ընդհատվեց։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի պարզաբանումն ու այլ մանրամասներ՝ տեսանյութում