Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղայինը կայանում են՝ որտեղ պատահի. ինչու կանգառներ չկան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
36e8fdd138e62aeacd26ee922f17bd36

Հրաչյա Քոչար փողոցը մայրաքաղաքի բանուկ ու կենտրոնական փողոցներից մեկն է, սակայն այս հատվածի բնակիչներն ամենեւին դա չեն զգում։ Այս երկար փողոցում ընդամենը 2 կահավորված կանգառ կա։ Երբեմն լինում են վարորդներ, որոնք ընդառաջ են գնում ուղեւորի ցանկությանը եւ երթուղայինը կայանում ցանկացած հատվածում՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները։ Երեւանի քաղաքապետարանը տեղյակ է խնդրին։ Կանգառների անհրաժեշտության մասին որոշումը կայացնում են իրենք, սակայն տեղադրման հարցն արդեն քաղաքապետարանի պարտականությունը չէ, այլ՝ ճանապարհային ոստիկանությանը։ Ֆինանսական որեւէ խնդիր չկա՝ վստահեցնում են Ճանապարհային ոստիկանությունում։ Միակ պատճառը ժամանակն է։ Բոլոր փողոցներում հերթով գծանշումներ են կատարվում։ Իսկ որոշ ուշացումների պատճառը նախատեսվող ասֆալտապատման աշխատանքներն են։ Ավելին՝ տեսանյութով