Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապան-Քաջարան ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Հասարակություն
6bdd4a01deeab4357172c02f38c3b1fb

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08։00-9։00-ի սահմաններում, Կապան-Քաջարան միջպետական ավտոճանապարհին (Մ2 ավտոճանապարհի 213կմ) տեղի է ունեցել քարաթափում: «Կապան ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով կարճ ժամանակահատվածում կուտակված քարերը հեռացվել են երթևեկելի մասից։ Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն