Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա իշխանությունների սադրիչ ձեռագիրն է». Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

Քաղաքականություն
2mFhy2mz8QQ

Մեկ օր առաջ Նախախորհրդարանի  «100 ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո Սայաթ նովա փողոցում մի խումբ քաղաքացիներ, ովքեր ներկայացել են որպես ոստիկաններ, իրենց հետ տարել են ավտոերթի մասնակից  Վահրամ Գաբրիելյանին, իսկ վերջինիս մեքենայում գտնվող  Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանին անօգնական վիճակում թողել փողոցի ամենաբանուկ հատվածում։ «Ինձ թողնում են մայթին, դա հարյուրապատիկ անգամ անբարոյականություն է»,- մեզ հետ զրույցում ասում է Ալեք Ենիգոմշյանը։։ Վահրամ Գաբրիելյանին ոստիկանության բաժին տեղափոխել են իրազեկման երթի ընթացքում մեկ այլ քաղաքացու հետ վիճաբանության մեջ ներքաշվելու համար։ Վերջինս թեև քաղաքացիական հագուստով է եղել, սակայն իր հետ վիճաբանող ակցիայի մասնակցին տեղեկացրել է, որ ոստիկան է։ Ալեք Ենիգոմշյանի խոսքով սա իշխանությունների սադրիչ ձեռագիրն է։ Ավելին՝ տեսանյութով Հոկտեմբերի 19-ին կատարված ոտնձգության մասին Ալեք Ենիգոմշյանի առավել ծավալուն պարզաբանումները, որ տրամադրել է Նախախորհրդրանը, ստորեւ