Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյան տակ կաղամբ ու կարտոֆիլ կա (տեսանյութ)

Մարզեր
screenshot00002

Սիսիանի ամենաբարձրադիր գոտիներում, մասնավորապես Գորայք և Սառնակունք գյուղերում երեկ գիշեր ձյուն է տեղացել։ Գյուղացիները տեղյակ են, որ այսօր գիշեր ցրտահարություն է սպասվում, սակայն այնքան էլ մտահոգ չեն այդ հարցում, քանի որ բերքը հիմնականում հավաքել են, թեև ասում են, որ հողի տակ դեռ կարտոֆիլ, կաղամբ և բանջարաբոստանային այլ կուլտուրաներ կան։ Գյուղացիներին մտահոգում է ձմռան համար ամբարված խոտի և վառելիքի քիչ քանակությունն ու ձմռան շուտ գալը։ Խոտը կարող է պարզապես չբավակաանացնել կենդանիներին և անասնատերերը ստիպված խոտի նոր տուկեր գնեն բավական թանկ գներով։