Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլիստներն անզոր գտնվեցին

Սպորտ
sport-hajastan-17

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ավարտեց ելույթները՝ Եվրոպայի 2015 թվականի առաջնությունում։   Մոլդովայում կայացած որակավորման առաջին փուլի մրցաշարում, մեր պատանի ֆուտբոլիստները, գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանի ղեկավարությամբ, զբաղեցրին վերջին՝ 4-րդ տեղը։   Հայաստանի ընտրանին նախ պարտվել է Իտալիային՝ 0։3, ապա Իսլանդիային՝ 0։2։ Այսօր կայացած վերջին խաղում Հայաստանը 0։4 հաշվով զիջել է դաշտի տերերի թիմին, ընդ որում մոլդովացիները բոլոր գոլերը խփել են վերջին հինգ րոպեների ընթացքում։   Այդպիսով, մեր պատանեկանը ոչ միայն միավոր չվաստակեցին, այլեւ չկարողացան գրավել մրցակիցներից որեւէ մեկի դարպասը, ինչն արդեն վկայում է մեր ֆուտբոլիստների անզորության մասին։   Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրոպայի 2015 թվականի առաջնությունից դուրս էր մնացել նաեւ մեր մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը։