Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն՝ այս գիշեր ցրտահարության վտանգ կա

Հասարակություն
crtaharutyun

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ  ՝ հոկտեմբերի 21-ի գիշերը Արարատյան դաշտում օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 00 C, հողի մակերևույթին -1…-2C ցուրտ: Այս երեւույթը աննախադեպ չէ, ավելին, արդեն օրինաչափ է, որ ամեն տարի այս օրերին գրանցվում է օդի եւ հողի մակերեւույթի ջերմաստիճանի նվազում։ «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ «Այս պահին լեռնային գոտիներում թարմ ձյան ծածկոց է նկատվում ու եթե սրան հաջորդի եղանակի պարզեցում, ապա արդեն ցրտահարության վտանգն է առաջանում»,- զգուշացրեց փոխնախարարը, սակայն հավելեց, որ հնարավոր է գիշերը լինի ամպամած, այդ դեպում ցրտահարություն չի լինի։ Փոխնախարարը հավաստիացրեց, որ այս պահին իրազեկման աշխատանքներ են տարվում մարզերում, որպեսզի ցրտահարության դեպքում բերքը չտուժի. «Հիմա բերք կա դաշտում, որը կարող է վտանգվել, հատկապես լոբի, վարունգ, լոլիկ, սմբուկ եւ պղպեղ։ Մենք զգուշացնում ենք, որ բուսական մնացորդներով ծածկեն այդ գիշեր բերքը, որպեսզի այն չցրտահարվի»։ Ինչ վերաբերում է մրգին, ապա պարոն Պետրոսյանը վստահեցրեց, որ ծառերին վտանգ չի սպառնում, քանի որ օդի ջերմաստիճանը 0-ից չի իջնի։