Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես վարվել պատգամավորի հետ. ԱԺ այբբենարանը՝ լրագրողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
haytararutyun

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հավատարմագրված լրագրողներին անակնկալ էր պատրաստվել: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը խորհրդարանի տարբեր հատվածներում հայտարարություն էր փակցրել` նշելով, թե ինչ կարող է անել կամ չանել լրագրողը: Նման նախադեպ ԱԺ-ում առաջին անգամն է, եւ այն ի հայտ եկավ վարչության պետ Արսեն Բաբայանի նշանակումից հետո: Մեջբերենք հայտարարությունից. «Իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չխոչընդոտել ԱԺ պատգամավորների, ԱԺ նիստերին ներկա գտնվող անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը»: Մնում է ենթադրել, թե «այլ գործողություններ» ասելով  ինչ են նկատի ունեցել կարգը հաստատողները: