Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է սահմանամերձ զորամասեր

Պաշտոնական
seyran-banak

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը և այլք: Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է զորամասի կիրակնօրյա հատուկ օրակարգը և ընդհանուր առմամբ` ծանոթացել ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև պահակային ծառայության կազմակերպումը, տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից և սահմանված չափաբաժիններից: Սեյրան Օհանյանը մասնակցել է նաև զորամասում կազմակերպված բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված կիրակնօրյա միջոցառմանը: Պաշտպանության նախարարն անձնակազմին է ներկայացրել զինված ուժերի հաջողությունները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, շնորհակալություն է հայտնել բարեխղիճ ու անձնվեր ծառայության համար, օրինակելի վարքի և ծառայության համար պարգևատրել մի շարք սպաների և զինվորների: Զորամաս կատարած շրջայցից հետո պաշտպանության նախարարը եղել է հարավարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին: Նույն օրը պաշտպանության նախարարը եղել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայքնում, զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել է նրանց խնդիրներին և պատասխանել հուզող հարցերին: seyranpn banak banak2   banak5 seyran seyran1 seyran2 seyran banak