Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր են սպանել մարտի 1-ի տասը զոհերին. Նիկոլ Փաշինյանը՝ Աղվան Հովսեփյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
HdVuQdcbd9Y

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս այսօր ԱԺ ամբիոնից, անդրադառնալով ՄԻՊ 2013թ. զեկույցին, խոսեց մարտի մեկի չբացահայտված սպանությունների ու դրանց հեղինակների մասին: Ըստ նրա՝ այս ֆոնի վրա շատ տարօրինակ էր Քննչական պետական կոմիտեի նախագահ, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունը, թե մարտի մեկի բոլոր բացահայտումներն արվել են. «Նա այդ բառը հատուկ շեշտադրումով ասաց, որ որեւէ կասկածի նշույլ անգամ չլինի: Եթե այդպես է, դե թող կանգնի ու հանրությանն ասի, թե ովքեր են սպանել մարտի մեկի տասը զոհերին»: Պարոն Փաշինյանը հայտարարեց, թե չի ցանկանում հիմա անդրադառնալ, թե ինչ ոճով Աղվան Հովսեփյանը խոսեց մարտի մեկի զոհերի հարզատաների մասին: Այնուհետեւ, նա սկսեց մեկ առ մեկ թվարկել բոլոր այն սպանությունները, որոնք կամ չեն բացահայտվել, կամ ուղղակի տարբեր տարբերակներով կոծկվել են Աղվան Հովսեփյանի՝ Գլխավոր դատախազի պաշտոնում եղած ժամանակահատվածում. «Նրա ամենաբնորոշիչ աշխատաոճն այն էր, երբ նա իմ համեստ անձին վերագրում էր գերբնական հատկություններ, թե ես կարող եմ հատուկ բառերի օգտագործմամբ՝ ընտանիք, հայրենիք, մարդկանց գցել հոգեխանգարմունքի մեջ: Նրա քայլերը դիտարկելիս միայն կարող ես ասել՝ այնպես կարող են վարվել միայն անհայրենիք մարդիկ»: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ մարտի մեկի սպանությունները կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո. «Ես նկատի չունեմ այն իշխանափոխությունը, որը տրանսֆորմացվում է կուլիսային պայմանավորվածությունների հիման վրա: Քաղաքական ուժը, որը մարտի մեկից հետո իր բոլոր հայտարարություններում հրապարկում էր օլիգարխների ու կոնկրետ մարդկանց անուն՝ նրանց մեղադրելով մարտի մեկի համար, այսօր աջ ու ձախ ինդուլգենցիաներ է բաժանում հենց այդ նույն քաղաքական ուժերին: Ոմանք սա համարում են ռեալ պոլիտիկ, իսկ ես հարկ եմ համարում արձանագրել՝ ոչինչ ու ոչ մեկը չի մոռացվել: Արդարադատությունն անպայման գալու է յուրաքանչյուրի դուռը»: