Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները վճարում և տուգանվում են նույն տեղում կանգնելու համար

Հասարակություն
57959eaeae93e79deded785ba4d3708e

Երևանի առնվազն 2 հասցեում` Շահումյան հրապարակից դեպի վեր, Վազգեն Սարգսյան փողոցով բարձրանալիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց, դրված են ավտոկանգառն արգելող նշաններ, սակայն հենց այդ արգելող նշանի տակ գծված կարմիր գծերը թույլատրում են ավտոկանգառը, որտեղ վարորդները վճարում և միաժամանակ տուգանվում են կանգնելու համար: Ինչպես են Երևանի ոստիկանությունը և քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները բացատրում այս փաստը: Այս մասին այսօր «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ