Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան Քեսաբը գրավելու ծրագրեր ունի

Քաղաքականություն
քեսաբ

Թուրքիայի վարչապետ Ահմթեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան ծրագրում է Սիրիայի հետ սահմանին ստեղծել «ապահովական գոտի», ինչն իրենից ենթադրում է թուրքական կանոնավոր բանակի ներխուժում Սիրիայի պետական տարածք: Ավելին, թուրքական մամուլում արդեն իսկ շրջանառվում է թուրքական գլխավոր շտաբի կողմից ստեղծված քարտեզը, որտեղ պետք է տեղակայվեն թուրք զինվորները: Այսպես կոչված «ապահովական ուժերի» տեղակայման հատվածում է ընկնում նաև հայաբնակ Քեսաբ շրջանը, որտեղ թուրքական կանոնավոր բանակի տեղակայումը հղի է անկանխատեսելի հետևանքներով այնտեղ ապրող հայերի համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը պահանջում է Հայաստանի իշխանություններից՝ ի մասնավորի արտաքին քաղաքական գերատեսչությունից, դատապարտել պաշտոնական Անկարայի այս ոտնձգությունը, ինչպես նաև բարձրաձայնել հայաբնակ Քեսաբ թուրքական ներխուժման վտանգի մասին միջազգային ատյաններում: Քեսաբում թեկուզ մեկ թուրք զինվորի ներկայությունը հղի է Թուրքիայի կողմից հայության շրջանում ջարդերի, ինչպես նաև տեղահանման վտանգով: ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյան 20.10.2014