Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապտավանք. թափված քարերով միջնադարյան եկեղեցի (լուսանկարներ)

unnamed19

Կապտավանք հասնելու համար պետք է երկար քայլել Տավուշի մարզի Չինչին գյուղի անտառով: Այս գողտրիկ եկեղեցին անտառի բացատում է: Կապտավանքը կառուցվել է 13-րդ դարում կոպտատաշ ֆելզիտից: Նախկինում Կապտավանքը վանական համալիր է եղել, բայց այժմ կանգուն է միայն եկեղեցին: Այն էլ անխնամ է, եկեղեցու կողքին ընկած են դրանից պոկված քարերը, քարերի արանքից առատ բուսականություն է աճում: Սակայն Կապտավանքի տարածքը մեր այցի ժամանակ մաքուր էր: Ենթադրվում է, որ հուշարձանի անունն ա­ռա­ջացել է կապտավուն քարերով կառուցված լինելու պատ­ճառով: «Ա1+»-ի տեսախցիկն արձանագրել է միջնադարյան հուշարձանի ներկայիս վիճակը: unnamed12 unnamed unnamed1 unnamed2 unnamed3 unnamed4 unnamed5 unnamed6 unnamed7     unnamed9 unnamed10