Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերային թատրոնի արտիստները՝ Սանկտ Պետերբուրգում

Քաղաքականություն
bee3fd05f8f350c8de1727d164f8da37

Օպերայի թատրոնի արտիստները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի երաժշտական փառատոնին։

Օպերայի աջակցման հիմնադրամի կարևորագույն նպատակներից մեկը հայ արվեստն արտերկրում ներկայացնելն է: Այդ շրջանակներում Հիմնադրամն արդեն իսկ իրականացրել է մի քանի հնչեղ նախագծեր, որոնցից մեկը, անշուշտ, այս տարվա հուլիսին Մարինյան թատրոնում «Գայանե» բալետի փայլուն ելույթներն էին: Հաջորդը հոկտեմբերի 22-ին «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Օպերային թատրոնի մեներգիչների ելույթն է՝ Թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Այն կրում է «Հայաստանի նշանավոր ձայները» խորագիրը և տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգի Ա.Ա. Շոստակովիչի անվան ակադեմիականն ֆիլհարմոնիային մեծ դահլիճում: Երաժշտական ամենամյա փառատոնը մեկնարկել է 1990-ականների սկզբին և դարձել Պետերբուրգի ամենահռչակավոր և սիրված փառատոններից մեկը: Սա արդեն թվով 20-րդն է և հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Փառատոնին մասնակցում են այնպիսի աշխարհահռչակ արտիստներ, ինչպիսիք են Դմիտրի Խվորոստովսկին, Ելենա Օբռազցովան, Աննա Նետրեբկոն, Գենադի Ռոժդեստվենսկին, Ջուզեպպե Սաբատինին, Իրինա Արխիպովան, Լուչանո Դ՛Ինտինոն և այլոք: Փառատոնի հայ մասնակիցների վերաբերյալ կազմակերպիչների կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ. Օպերայի աջակցման հիմնադրամը վստահաբար կշարունակի հայկական յուրահատուկ արվեստն աշխարհին ծանոթացնելու իր ազգանվեր գործունեությունը: