Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանին տրվում է հնարավորություն (տեսանյութ)

Եվրամիության հետ համագործակցության նոր ձեւաչափը հնարավորություն կդառնա Հայաստանի համար։ Այս կարծիքին է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Ըստ նրա՝ ԵՄ-ի հարաբերությունները կարող են մասնակիորեն հակազդել տնտեսական բացասական այն հետեւանքներին, որոնք հնարավոր է առաջանան Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պարագայում։ Քաղաքագետի գնահատմամբ՝ պաշտոնական Երեւանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունները փոքր-ինչ հստակեցվել են, եւ բանակցությունները կարող են ընթանալ նոր շրջանակներում։ Հիշեցնենք, որ առայժմ դեռ պարզ չէ, թե Հայաստանը ինչ ձեւաչափով է համագործակցելու ԵՄ-ի հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ հայտարարվեց ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամկցելու որոշման մասին, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն այս կառույցի հետ դադարեցվեցին։