Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենետիկի հանձնաժողովը պահանջում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

Վենետիկի հանձնաժողովը մեր երկրին ընդդիմության դերի բարձրացման պահանջ է ներկայացրել, այդ թվում` Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակել ընդդիմության ներկայացուցչի. լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Սահմանադրության համահեղինակ, ՀՀԿ ական Դավիթ Պետրոսյանը. «Սահմանադրական բարեփոխումների միջոցով մի շարք հարցեր լուծում կստանան»։ Պետրոսյանն ընդգծում է, որ սահմանադրական փոփոխությունները Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունեն, նրանց պահանջով չեն արվելու։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն էլ շարունակում է. «Այս սահմանադրությամբ մենք երբևէ չենք ունենա անկախ դատական համակարգ, անհրաժեշտ են փոփոխություններ։ Այս կերպ շարունակելու դեպքում վեճերը լուծվելու են դարձյալ փողոցում, ոչ թե դատարաններում»։ Ստեփան Սաֆարյանը շեշտում է՝ Տեր-Պետրոսյանն այս Սահմանադրության կնքահայրն է, և ինքը չի զարմանա ու չի մեղադրի, եթե ՀԱԿ ը չմասնակցի այս հարցի քվեարկությանը. «Եթե բան պետք է փոխվի, ապա պետք է փոխվի այսօր»։