Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաներից շատերը խախտել են անմեղության երաշխիքները. ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում, հարց ուղղելով ԱԺ Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին, ասաց: «Չե՞ք կարծում, որ պետք է լյուստրացիայի ենթարկել բոլոր այն դատավորներին, որոնք դեռ 2007թ. սկսած կատարել են քաղաքական պատվերներ: Սա ունի արատավոր, շարունակական բնույթ։ Այս երկար տարիների պատմությունը տեղի է ունենում այն պատճառով, որ այդ դատավորները հայտնի են որպես իշխանության գործիք, սակայն մինչ օրս ԱԺ-ով էլ նրանց գործիք չենք ճանաչել»: Այնուհետեւ, նա կրկին անգամ անդրադարձավ Շանթ Հարությունյանի դատավարության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով նա խախտել էր անմեղության կանխավարկածը. «Շանթ Հարությունյանի փաստաբանների պահանջից էլ Սերժ Սարգսյանը հրաժարվեց` գալ եւ վկայություն տալ: Նա իր հայտարարությամբ ուղղորդել էր դատաքննությանը, ու սրան հստակ անդրադարձ պետք է կատարենք»: Բացի այդ, տիկին Փոստանջյանը խոսեց նաեւ Շանթ Հարությունյանի ու մյուսների ընտանիքներին ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին: Էլինար Վարդանյանը հայտարարեց` ինչ վերաբերում է դատավորների անունները հրապարակելուն, ապա դա հրապարակային խնդիր է՝ կախված է նրանից, թե զոնալ դատավորին տվյալ գործով ինչ հրահանգ է իջեցված: Ցանկացած իրավաբան իմ միտքը կկիսի, որ անմեղության կանխավարկածը ցանկացած ամբաստանյալ պետք է ունենա, սակայն մեր պաշտոնյաներից շատերն արդեն իսկ հայտնել են իրենց կարծիքը, ու այդպիսով խախտել անմեղության երաշխիքները: Ինձ համար դա անընդունելի է»: