Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանի խոսափողը կրկին անջատեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
632710b001b0f77b5d31c4121ddcb631

ԱԺ նիստի մեկնարկին, թեեւ խորհրդարանի նախագահին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հարցեր չկան: Վարման կարգի հետ կապված փորձեց ելույթ ունենալ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ասելով, որ ուրբաթ օրը տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի դատավրությունը. «Եվ ահա նորից բանտերում կան քաղաքական հայացքների համար կալանավորված մարդիկ»: Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրան՝ ասելով. «Կներեք էլի, սա օրակագի հետ կապ չունի: Թող տպավորություն չստեղծվի, որ խոսափողը անջատում են, սակայն ձեր հայտարարությունը ԱԺ օրակարգի հետ կապ չունի»: «Բայց այստեղ է ՄԻ պաշտպանը»,- շարունակեց Զարուհի Փոստանջյանը՝ անջատված խոսափողով: