Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր մանրամասներ Ալեք Ենիգոմշյանի հետ կապված դեպքից

Քաղաքականություն
unnamed-2

Ի լրումն երեկ՝ ս.թ. հոկտեմբերի 19-ին Նախախորհրդարանի կազմակերպած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի և նրան ուղեկցող վարորդի՝ Վահրամ Գաբրիելյանի, նկատմամբ Ոստիկանության անօրինական և բռնի գործողությունների վերաբերյալ Նախախորհրդարանի քարտուղարության տարածած հաղորդագրության: Ալեք Ենիգոմյանին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով տուն ուղեկցած Վահրամ Գաբրիելյանի գտնվելու վայրը հայտնի է դարձել: Կեսգիշերին նրան տարել են Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ նա փաստաբանի ներկայությամբ բացատրություն է տվել: Նրան չեն ձերբակալել: Այսօր քննչական գործողությունները շարունակվում են: Ըստ այս պահին հայտնի տվյալների, երեկ տեղի ունեցած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» ավտոերթի ժամանակ վիճաբանություն և քաշքշոց է տեղի ունեցել ավտոերթի մասնակից Վահրամ Գաբրիելյանի և ավտոերթի հետ կապ չունեցող մեկ ուրիշ քաղաքացու միջև: Միջադեպի պատճառն այդ քաղաքացու սադրիչ գործողությունն է եղել: Վահրամ Գաբրիելյանը և Ալեք Ենիգոմշյանը նստած են եղել Վահրամ Գաբրիելյանին պատկանող ավտոմեքենայի մեջ, որը ավտոշարասյան կազմում կանգնած է եղել ճամփեզրին: Նշված քաղաքացին իր ավտոմեքենայով անցել է նրանց կողքին գտնվող ջրափոսի միջով, ինչի հետևանքով ցեխաջուրը շփվել է ոչ միայն Վ. Գաբրիելյանի, այլև նրա դեմքի ու հագուստի վրա, քանի որ ավտոմեքենայի կողապակին իջեցրած է եղել: Այնուհետև Վ. Գաբրիելյանը հետևից ձայնել է այդ քաղաքացուն և վրդովված լինելով՝ պատասխան է պահանջել նրանից: Նրանց միջև ծագած վիճաբանությունից հետո այդ քաղաքացին ասել է, որ ինքը ոստիկան է և լուսանկարել է Վ.Գաբրիելյանի ավտոմեքենան, ինչպես նաև այնտեղ գտնվող Վ.Գաբրիելյանին ու Ալեք Ենիգոմշյանին և հեռացել: Որպես ոստիկան ներկայացած քաղաքացին եղել է առանց համազգեստի և տարբերանշանների: Ալեք Ենիգոմշյանի և նրա հարևան Վահրամ Գաբրիելյանի նկատմամբ կատարվածի առթիվ Նախախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը, այդ թվում՝ Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանի հրամանով այդ կապակցությամբ ծառայողական քննություն կատարելու երևույթի գնահատականը, կտրվի ավելի ուշ:   Նախախորհրդարանի քարտուղարություն