Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանին տրվում է հնարավորություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
33e6e2ddac5dd426a81ee8616eae623d

Եվրամիության հետ համագործակցության նոր ձեւաչափը հնարավորություն կդառնա Հայաստանի համար։ Այս կարծիքին է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Ըստ նրա՝ ԵՄ-ի հարաբերությունները կարող են մասնակիորեն հակազդել տնտեսական բացասական այն հետեւանքներին, որոնք հնարավոր է առաջանան Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պարագայում։  Քաղաքագետի գնահատմամբ՝ պաշտոնական Երեւանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունները փոքր-ինչ հստակեցվել են, եւ բանակցությունները կարող են ընթանալ նոր շրջանակներում։ Առայժմ դեռ պարզ չէ, թե Հայաստանը ինչ ձեւաչափով է համագործակցելու ԵՄ-ի հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ հայտարարվեց ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, Ասոցացման համաձայնագրի շուրջ  բանակցություններն այս կառույցի հետ դադարեցվեցին։ Եվրոպական կողմը հայտարարում է, թե սպասում է հայկական կողմի առաջարկներին, որպեսզի կարողանա հստակեցնել ԵՄ-Հայաստան համագործակցության այն օրակարգը, որը հնարավոր է ԵՏՄ անդամակցության պարագայում։ Հավելենք, որ  Ռիչարդ Կիրակոսյանը ներկա էր դասընթացի բացմանը, որ կազմակերպել էր Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնը (ԱԳԷԿ)՝  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանի հետ համատեղ։ Մասնակցում էին   հանրային հատվածի հաղորդակցության մասնագետներ, լրագրողներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: