Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետպատվերի թափուր տեղեր կան

Հասարակություն
ashotyan

Վերջնականապես ճշրտվել է ըստ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման ենթակա ուսանողների թիվը և ֆինանսավորումը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման /բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող/, որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 220.504.800 դրամ: ԵՊՀ - 239 ուսանող, ՀՊՄՀ - 158 ուսանող, ՀՊՏՀ - 86 ուսանող, ԵՊԲՀ - 64 ուսանող և այլն: Նախարարը հայտնում է, որ մնացել են նաև թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չի ունեցել բավարար ակադեմիական առաջադիմություն: