Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի բարձրագույն խմբի10-րդ տուրը՝ թվերով ու փաստերով. armsport.am

Սպորտ
15390249650_440531a568_z

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 10-րդ տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, պարտվեցին 1 խաղում: Հյուրընկալվելիս հաջողության հասավ միայն «Բանանցը»: Առաջնության մեկնարկից անցկացված 38 հանդիպումներից 22-ում հաղթել են դաշտի տերերը, 9-ում` հյուրերը, 7 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի: Տուրն աչքի ընկավ գերարդյունավետությամբ. 4 խաղում խփվեց 28 գնդակ, ինչը 8 թիմերի մասնակցությամբ անցկացված առաջնությունների համար յուրօրինակ ռեկորդ է: Մինչ այդ ամենաարդյունավետը 9-րդ տուրն էր, որում 16 գոլ էր խփվել: Ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ բոլոր թիմերն էլ տուրում գոլի հեղինակ դարձան: Առաջին անգամ նման բան պատահել էր 8-րդ տուրում, որում 10 գոլ էր խփվել: Առաջնությունում անցկացված 38 հանդիպումներում 113 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը բարձր է՝ 2,97 գոլ մեկ խաղում: Ընթացիկ առաջնության հոբելյանական՝ 100-րդ գոլի հեղինակ դարձավ «Միկայի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը՝ գրավելով «Շիրակի» դարպասը: «Արարատ»-«Բանանց» հանդիպումն ընթացիկ առաջնության ամենագոլառատ խաղն էր, որում 10 գոլ խփվեց: Այդ հանդիպման մասնակիցները գերազանցեցին նախորդ օրը կայացած «Ուլիսի» և «Գանձասարի» մրցավեճում գրանցված գոլերի քանակը (8): «Ուլիսը» հերթական՝ 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, մեկնարկից անպարտելի խաղերի շարքը հասցնելով 10-ի: 2 ցուցանիշներն էլ ռեկորդային են ոչ միայն ուլիսցիների համար, այլև ընթացիկ առաջնությունում: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում