Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հաջողություններ հրաձգության ասպարեզում

Սպորտ
unnamed-4

Հոկտեմբերի 17-19-ը Երևանում ընթանում էր «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթը»: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են մեդալի և դիպլոմի, չեմպիոններն էլ գավաթի: Հանրապետությունում սպորտը զարգացնելու համար արժեքավոր հուշանվերներով են պարգևատրվել մարզադպրոցիների տնօրեններն ու միջազգային մրցաշարերում հաղթանակած մարզիկների անձնական մարզիչները: Հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն էլ, ի նշան երախտիքի, հրաձիգների անունից հաջողության խորհրդանիշ նալ է հանձնլ նախագահին: Մրցաշարի փակման արարողությանը ներկա է եղել նաև Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Նա ևս պարգևատրել է համայնքի բնակիչ, աշխարհի առաջնության մեդալակիր մարզիկներին՝ հանձնելով պատվոգրեր և հուշանվերներ: Վերջին տարիներին հրաձիգների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում զարգանում է մարզաձևը և «Հայաստանի հրաձգության ֆեդրացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն հրաձիգները, որոնք ընդհանուր թվով կազմում էին 56 հոգի` Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից:   Հաղթող են ճանաչվել. 10մ օդամղիչ ատրճանակ, տղամարդանց վարժություն 1 տեղ Սևակ Արշակյան 2 տեղ Նորայր Առաքելյան 3 տեղ Զավեն Իգիթյան   10մ օդամղիչ ատրճանակ, կանանց վարժություն 1 տեղ Լուսինե Սիմոնյան 2 տեղ Նինա Թորոսյան 3 տեղ Էլմիրա Կարապետյան   10մ վազող թիրախ, տղամարդանց վարժություն 1 տեղ Ռազմիկ Մինասյան 2 տեղ Շանթ Սարգսյան 3 տեղ Արթուր Պետրոսյան   10մ վազող թիրախ, կանանց վարժություն 1 տեղ Լիլիթ Մկրտչյան 2 տեղ Լաուրա Ավետիսյան 3 տեղ Գոհար Հարությունյան   10մ օդամղիչ հրացան , տղամարդանց վարժություն 1 տեղ Հրաչիկ Բաբայան 2 տեղ Հայազ Քանքանյան 3 տեղ Հայկ Բաբյան   10մ օդամղիչ հրացան, կանանց վարժություն 1 տեղ Մարիամ Միքայելյան 2 տեղ Սուսաննա Հովհաննիսյան 3 տեղ Անի Գրիգորյան   10մ օդամղիչ վազող թիրախ, խառը վազք, տղամարդանց վարժություն 1 տեղ Շանթ Սարգսյան 2 տեղ Ռազմիկ Մինասյան 3 տեղ Արթուր Պետրոսյան   10մ օդամղիչ վազող թիրախ, խառը վազք, կանանց վարժություն 1 տեղ Լիլիթ Մկրտչյան 2 տեղ Լաուրա Ավետիսյան 3 տեղ Անուշ Նալբանդյան ՀՀՖ մամուլի քարտուղարություն